AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Սարգսյանը և Ալբերտ Պողոսյանը հանձնել են Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները

 
 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հանրապետության Նախագահի նստավայրում մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը նախ բոլորին շնորհավորել է Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյա հոբելյանի առթիվ: Նախագահի խոսքով՝ առաջին հանրապետության շնորհիվ վերականգնվեց մեր կորսված և հարյուրավոր տարիներով սպասված պետականությունը, միաժամանակ, այն հիմք հանդիսացավ Հայաստանի հաջորդ հանրապետության համար: Եթե չլիներ առաջին հանրապետությունը, շատ դժվար էր լինելու Խորհրդային Հայաստանի ստեղծումը: Մեծ հաջողություններ արձանագրելով տնտեսության, գիտության, մշակույթի, կրթության ոլորտներում՝ Հայաստանի երկրորդ հանրապետությունն իր հերթին դարձավ Հայաստանի երրորդ հանրապետության հիմքը: «Մենք ապրում ենք երրորդ հանրապետությունում, որն իրականում ստեղծվել է 100 տարի առաջ»,- ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել գաղափարների երեք ընդհանրացված խմբի վրա, որոնք յուրովի են բնորոշում օրվա խորհուրդը:

Առաջին պայմանական խումբը նախագահն անվանել է «Մեր տունը», նրա մեջ ներառելով հայրենիքը, մեր տուն հայրենին, մեր մեծ հայրենիքը, որը կորցրել ենք: «Մեր տուն» ասելով` ես հասկանում եմ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախի Հանրապետության քաղաքացիներին և հայ ժողովրդին ի սփյուռս աշխարհի,- ասաց Նախագահը,- «Մեր տուն» ասելով հասկանում եմ մեր ողջ հարստությունը, այդ թվում և՝ բնական ռեսուրսները, թե ինչպես են դրանք օգտագործվում: Ես հասկանում եմ մեր հոգևոր արժեքները, մեր եկեղեցին, մեր քաղաքացուն, ՀՀ Սահմանադրությունը, կառավարությունը, Ազգային ժողովը և բոլոր այն անձանց, որոնք իրենց ներդրումն են բերում պետականության կառուցմանը»:

Գաղափարների երկրորդ խումբը Հանրապետության Նախագահը պայմանականորեն կոչել է «Մեր անվտանգությունը», որը սահմանին կանգնած մեր զինվորն է, այն զորավարը, որն առաջնորդելու է այդ զինվորին: «Մեր անվտանգությունը» նախ և առաջ Արցախի Հանրապետության անվտանգությունն է և Արցախի հարցի արդար լուծումը: «Մեր անվտանգությունը» պետական ծառայության այն բոլոր մարմիններն են, որոնք ըստ Սահմանադրության պետք է ապահովեն մեր բնականոն կյանքը: Անվտանգության գաղափարի մեջ Արմեն Սարգսյանը կարևորել է այն տնտեսությունը, որը պետք է ապահովի երկրի ապագան և զարգացումը: Այն բոլոր գաղափարները և գործիքները, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության միջազգային անվտանգությանը և միջազգային կեցությանն ազգերի միասնական ընտանիքում, նույնպես ներառված են «Մեր անվտանգությունը» գաղափարի մեջ:

Պայմանական երրորդ խումբը, երկրի ղեկավարի խոսքով, «Մեր անցյալը, այսօրը և ապագան» անվանումն ունի:«Այս խումբը մեր մշակույթն է, գիտությունը և կրթությունը,-նշել է Նախագահը,-Մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, բայց կարողացել ենք գոյատևել, որովհետև եղել ենք հայ ոչ միայն ծագումով, այլ նաև ոգով, որովհետև հավատացել ենք Աստծուն, որովհետև հավատացել ենք, որ ունենք երկիր և մեր տունը, որովհետև հավատացել ենք, որ այն մերն է, և մեկ օր պետք է վերադառնանք այդ տունը: Որովհետև հավատացել ենք, որ մեր անվտանգությունը կարևոր է, և եթե մենք այն չապահովենք, ապա կունենանք երկրորդ եղեռն»: Նախագահը մեր պետության, երկրի, հավատքի, երազանքի կողքին կարևորել է լավ կրթությունը և մշակույթը, որը մեր ինքնության մեծ մասն է կազմում:

Շնորհակալություն հայտնելով Պողոսյան ընտանիքին և անձամբ պարոն Ալբերտ Պողոսյանին, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մրցութային հանձնաժողովների անդամներին՝ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին և հաջողություն մաղթել:

 

Լրահոս
Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները ԲՀԿ-ական պատգամավորը մարզպետների պարգևատրումը կասկածելի է համարում Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է 3 քաղաքացի Մեյը խորհրդարանին կներկայացնի Brexit-ի «Բ պլանը» ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 21 Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը կկայանա փետրվարի վերջին Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Պետք է հարգել ժողովրդի ընտրությունը. Մերկելը Brexit-ի հետ կապված հայտարարություն է արել Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը կքննարկեն գազի տարանցման գնի ձևավորման հարցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Բաքվի ջարդերի վերաբերյալ չունենք որևէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ կնշվի, որ դա ցեղասպանական քաղաքականության շարունակություն էր (Տեսանյութ) Քարոզչական պատերազմում մենք նույնքան պարտվելու իրավունք չունենք, որքան իրական պատերազմում. Միհրան Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ Նախագահ Արմեն Սարգսյանը նախարարների նշանակման հրամանագրեր է ստորագրել Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին. Գուտերեշի ուղերձը Փաշինյանին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan