Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ

Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ կոռուպցիոն սխեմաները, որոնք հիմնականում գնումների, մրցույթների և պետական գումարների բաշխման ոլորտում են, բացահայտման փուլում են: «Սխեմաների բացահայտելը մի կողմ, շատ հաճախ ինչ-որ բան արվում է օրենքի տառին համապատասխան, բայց ոչ արդյունավետ: Այսինքն՝ մի ընկերություն է մասնակցում մրցույթին, տալիս է մեկ գին ու նա է շահում մրցույթը: Այդտեղ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան է, բայց փաստորեն կան անդրկուլիսային պայմանավորվածություններ: Առնվազն այսուհետ նման բաներ չեն լինելու, չեն լինի նաև պետության շահերին հակասող բաշխումներ, նույնիսկ ոչ մրցութային կարգի դեպքում, որովհետև մենք միջոցառումներ ունենք, որ մրցույթով չեն բաշխվում, այլ կառավարության այլ որոշումներին համապատասխան»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արսեն Թորոսյանը:

Նախարարը նկատեց, որ արդեն միջոցների անարդյունավետ բաշխման դեպք արձանագրել է, ու ինքը նման բան իրեն թույլ չէր տա այն պարագայում, երբ առկա են բազմաթիվ ոլորտներ, որտեղ մարդիկ գումարի սղության պատճառով կարող են մահանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում