«Հրապարակ». «Ելք»-ում կան լուրջ տարաձայնություններ

«Հրապարակ». «Ելք»-ում կան լուրջ տարաձայնություններ

«Խորհրդարանի «Ելք» խմբակ­ցությունը դեռ ղեկավար չունի: «Բանավեճն» ընթանում է էդմոն Մարուքյան-Լենա Նա­զարյան տանդեմում: Որոշում­ները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով. եթե որևէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում: Թիմը սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում. էդմոն Մարուքյանին առաջարկ­վել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան: «Ելք»-ում իսկա­պես կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին: ««Ելք»-ում միշտ կան տարա­ձայնություններ, եղել են ու կլինեն, և դա նորմալ է. մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»: Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձեզ եք ավելի հարմար գտնում, թե էդմոն Մարուքյանին: «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում