AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Աշոտյանն առաջարկում է նոր կառավարության ծրագրում ներառել նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի նոր կառավարությանն առաջարկում է կառավարության ծրագրում ներառել նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի դրույթները: Արմեն Աշոտյանը նման առաջարկով հանդես եկավ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր և առաջարկում եմ սինխրոնիզացնել կառավարության ծրագիրը համաձայնագրի հետ: Չեմ ասում, թե այն պետք է բացառապես այդ համաձայնագրի հիման վրա լինի, բայց այդ դրույթները պետք է հաշվի առնել կառավարության ծրագիրը կազմելիս, որպեսզի համադրելի գործողություններ լինեն: Այս առաջարկը գործընկերային է, կոնստրուկտիվ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Աշոտյանը:

Աշոտյանը հիշեցրեց, որ հունիսի 1-ից ՀՀ-ԵՄ համաձայնագրի որոշ դրույթներ ուժի մեջ են մտնելու` շեշտելով, որ գերատեսչություններից ակնկալում է կոնկրետ գործողություններ այդ դրույթները կյանքի կոչելու և ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու առումով: «Կոնկրետ քայլեր եմ ակնկալում գերատեսչություններից, որովհետև քաղաքական գործիչները կարող են անել հայտարարություններ, խորհրդարանը իր դերը շարունակելու է ունենալ, բայց յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ունենա իր գործողությունների ծրագիրը: Ժամանակին նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ ստեղծված էր միջգերատեսչական խումբ, որն իր մեջ ներառում էր համապատախսան շահառու գերատեսչություններին, որոնք պետք է մշակեին գործողությունների ծրագիր: Ես նույնպես եղել եմ այդ խմբի անդամ, այդ ծրագրի մշակման գործընթացը սկսված էր: Կարծում եմ, սա հրաշալի հնարավորություն է երկրում արագացնելու բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև Եվրամիության առջև ստանձնած պարտավորությունների կատարումը»,- մանրամասնեց Աշոտյանը:

Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Հայաստանի խորհրդարանը և ԵՄ անդամ երեք երկիր` Էստոնիան, Լատվիան և Լիտվան արդեն վավերացրել են համաձայնագիրը: Համաձայնագրի որոշ դրույթներ սկսելու են ուժի մեջ մտնել արդեն հունիսի 1-ից:

Լրահոս
Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա Իսրայելը Գազայի հատվածում 20 թիրախ է խոցել ի պատասխան հրթիռակոծումների Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ Սահմանախախտման երրորդ դեպքը երեք օրվա ընթացքում. ձերբակալվել է սահմանախախտների խումբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական 20 ընկերությունների և բանկերի նկատմամբ Մեծ Բրիտանիան հետաքննում է ադրբեջանցի բանկիրի կնոջ բազմամիլիոն դոլարների գնումները Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսը լքել է Թուրքիան՝ Հաշուքջիի գործի ֆոնին Հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձն ազգությամբ քուրդ է. նոր մանրամասներ «Հրապարակ». ԼՂ բանակցություններում ԱԳ նախարարի մոտեցումներն ու մտքերը Փաշինյանի հայտարարություններից տարբերվո՞ւմ են «Հրապարակ». Ինչ դժգոհություն է հասունանում Ոստիկանության ներքին զորքերում «Փաստ». «Սասնա ծռերի» անորոշ կարգավիճակը՝ ական Փաշինյանի իշխանության տակ «Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 17 Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին ԱԺ-ն հոկտեմբերի 22-ին կգումարի արտահերթ նիստ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan