Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որևէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանը իրականացնում է իր գործառույթները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հարցին։

Թովմասյանի խոսքով՝ այն Սահմանադրությունը, որի մշակմանը ինքը մասնակցել է, արժանացել է և հայաստանյան, և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացել:

Մեկ այլ հարցի, թե արդյոք պատրաստվու՞մ է հրաժարական տալ, ՍԴ նախագահը պատասխանեց, որ ոչ։

Հարցին, թե Վահե Գրիգորյանին տեսնում է դատարանի կազմում, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ յուրաքանչյուրին, ով կստանա ազգային ժողովի պատգամավորների առնվազն երեք հինգերորդի աջակցությունը: Ես որպես Սահմանադրական դատարանի նախագահ ունեմ զրո ազդեցություն՝ որոշելու, թե ով պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում