Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան

Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին ու առկա ընթացիկ զարգացումներին, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններին:

Այս համատեքստում կարեւորվել է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին գործադիր իշխանության որդեգրած արտաքին քաղաքականության վեկտորը՝ առանց Հայաստանի համար կտրուկ շրջադարձերի: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը հավելել է, որ գործադիր իշխանական եւ խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնության տանդեմը պետք է անի հնարավորը՝ Հայաստանի ավելի ժողովրդավար ու ապահով ապագան կերտելու համար:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ հանձնաժողովի նախագահը նշել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում՝ որոշումներ կայացնելու գործում Արցախի ժողովրդի ներգրավմամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում