ԿԳ նախարարը երբեք չի ասել ուսուցիչներին ծաղիկ մի նվիրեք, խնջույք մի արեք. փոխնախարար

ԿԳ նախարարը երբեք չի ասել ուսուցիչներին ծաղիկ մի նվիրեք, խնջույք մի արեք. փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, news.am: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը երբեք չի ասել ուսուցիչներին ծաղիկ մի նվիրեք, խնջույք մի արեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նախարարը միայն ընդգծել է դրամահավաքության անթույլատրելիությունը. «Երբ սոցիալական վատ վիճակում գտնվող շատ ընտանիքներ կհայտնվեին շատ ծանր վիճակում՝ չկարողանալով տրամադրել այդ գումարը, եւ մենք նմանատիպ շատ բողոքներ ստացել ենք: Երբեմն այդ գումարը հասնում է 45-50 հազար դրամի»,-ասցա փոխնախարարը՝ հավելել. «Բնականաբար, մարդիկ պետք է խնջույք էլ անեն: Դրա համար կարող են գնալ այդ խնջույքի տեղը, ինչքան գումար պետք է հավաքեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում