Օսիպյանը ԵԽԽՎ պատվիրակությանն է ներկայացրել հայաստանյան վերջին իրադարձություններում ոստիկանության գործողությունները

Օսիպյանը ԵԽԽՎ պատվիրակությանն է ներկայացրել հայաստանյան վերջին իրադարձություններում ոստիկանության գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մայիսի 25-ին ընդունեց ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Յուլիա Լյովոչկինային, Բաս Քլայնին և Նատալյա Վուտովային: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին և ներկայացրեց ոստիկանության գործողությունները զանգվածային միջոցառումների ընթացքում:

Ոստիկանության պետը նշեց, որ ոստիկանությունը, իրողությունները ճիշտ գնահատելով, վերահսկել է օպերատիվ իրավիճակը` կտրուկ գործողությունների չդիմելով և քաղաքական գործընթացներին չմիջամտելով:

Պատվիրակության անդամներին հետաքրքրում էին նաև ոստիկանության բարեփոխումների ընթացքի, կառույցի հաշվետվողականության, ոստիկանություն-հասարակություն կապի զարգաման, օրենքի գերակայության ամրապնդման և մի շարք այլ հարցեր, որոնց վերաբերյալ տրվեցին սպառիչ պարզաբանումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում