Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան

Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը մայիսի 28-ին այցելելու է Հայաստան: ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունում Եվրոպայի օրերի շրջանակում տեղի ունեցած բաց դռների օրվան նվիրված արարողությանը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: «Այցի ընթացքում անդրադարձ կկատարվի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցության նոր ուղիներ կփնտրվեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

Նա նշեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում