Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով

Պտուղ-բանջարեղենի արտահանմանը ներկայացվող պահանջների պահպանման դեպքում հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նկատի ունենալով, որ սկսվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄանդամ-երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ծագման երկիրը,

ապրանքի անվանումը,

արտադրողի անունը և հասցեն (իրավաբանական և գործունեության),

արտահանողի անունը և հասցեն,

ստացողի անունը և հասցեն,

պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից (ԵԱՏՀ խորհրդի 2016թ. 158 որոշմամբ հաստատված ցանկ): Նշված պահանջների պահպանման դեպքում Ծառայությունը արտահանման հավաստագրումը կատարում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում:

«Հետաքրքրող այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելել Ծառայության սպասարկման կենտրոն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում