Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն

Փաշինյանի կառավարությունը խորհրդարանին կներկայացնի Կարապետյանի կառավարության բյուջեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, aysor.am: Հայաստանի Ազգային ժողովում մայիսի 29-ին մեկնարկում են 2017-ի բյուջեի կատարողականի քննարկումները։

«Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որի մեջ ընդգրկված է եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականություն, կքննարկվի ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Ավանդույթի համաձայն, կառավարության ղեկավարը, այնուհետև անդամները յուրաքանչյուրը ներկայացնում է իր ոլորտում կատարած ծախսերը։

Քննարկումները հանձնաժողովների համատեղ նիստերում կշարունակվեն մինչև ԱԺ հերթական նիստերի մեկնարկը՝ հունիսի 12-ը։
Հատկանշական է, որ 2017 թվականի բյուջեի կատարողականը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության «ձեռքի գործն է», որը փաստորեն խորհրդարանին ներկայացնելու է Փաշինյանի կառավարությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում