Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ

Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափասներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյան:

«Երևանում տուգանային հրապարակ տեղափոխված ավտոմեքենա ընդհանրապես չկա, իսկ մարզերում 6 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ»,- ասաց Ջանոյանը:

Նախորդ տարի Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում հատուկ պահպանվող տարածք էր տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում