«Հրապարակ». Խմբակցությունից հեռացնելու որոշումը՝ եկող շաբաթ

«Հրապարակ». Խմբակցությունից հեռացնելու որոշումը՝ եկող շաբաթ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանին խմբակցությունից հեռացնելու որոշումը կկայացվի եկող շաբաթ։ Երեքշաբթի՝ խմբակցության նիստի ժամանակ, Ցոլակյանին նկատողություն են տվել՝ զգուշացնելով, որ կուսակցության առանցքային 3 որոշումից ավելիին դեմ քվեարկելու դեպքում կհեռացվի։ Իսկ Շիրակ Թորոսյանին, ով չէր գնացել նիստին, հեռացնելու որոշում կա․ նա նկատողությունից հետո շարունակել է հրապարակային հայտարարությունները։ «ՀՀԿ-ի կանոնադրությունը սահմանում է, որ անձին հեռացնելու հարցը քննարկելու ժամանակ եթե ներկա չէ, հարցը հետաձգվում է 7 օրով, իսկ երկրորդ բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ նրան չհեռացնելու համար»,- մեկնաբանեց ՀՀԿ-ի մեր աղբյուրը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում