«Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին

«Հրապարակ». Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին

«Հրապարակ» թերթը գրում է, «Մեր տեղեկություններով՝ մերձէջմիածնական շրջանակներում մտահոգություն կա, որ Տարոն Մարգարյանի, դատախազի հրաժարականներից հետո հերթը կհասնի Ամենայն հայոց կաթողիկոսին։ «Լուրջ ազդակներ ենք տեսնում այս ուղղությամբ ևս․ իզուր չեն վերջին շրջանի տոտալ վարկաբեկումները, այդ թվում և դատական գործընթացները Վեհափառի շուրջ»,- ասաց Գերագույն հոգևոր խորհրդի անդամը։ Ըստ նրա՝ ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են ոչ այնքան Արամ Ա-ին, որքան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին։

Չնայած նա էլ ինչ-ինչ սկանդալային պատմությունների մեջ է եղել՝ սահմանին զոհված զինվորի հոգեհանգիստը եկեղեցում արգելելու, Քիմ Քարդաշյանի՝ Գյումրու «Յոթ վերք» եկեղեցուց «լայվ» մտնելու և այլ թեմաներով։ Ի դեպ, Աջապահյանները Կիլիկյան իշխանական տոհմից են, Աջապահյանների տոհմը տվել է մոտ մեկ տասնյակի հասնող կիլիկյան կաթողիկոսներ։ Ինչպես երևում է՝ հոգևոր ոլորտում ևս առաջիկայում սպասվում են լուրջ զարգացումներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում