«Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել

«Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հանրապետությունում հնչեց «Վերջին զանգը»: Սակայն ուրախ տրամադրությունների հետ միասին առկա են նաև մտահոգիչ երևույթներ: Մասնավորաբար, այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել: Այս մասին «Փաստ»-ին տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից: Ավելին, ևս 250 դպրոց ունեցել է ընդամենը 1-5 շրջանավարտ: Այս դպրոցների գերակշիռ մեծամասնությունը գյուղական բնակավայրերի կրթօջախներ են:

Սրանք բավական մտահոգիչ թվեր են, որոնք խոսում են հատկապես գյուղերում տիրող վիճակի, տարիներ շարունակ աճող արտագաղթի տեմպերի մասին: Չորս միլիոն բնակչության երազանքներով ապրող երկրի համար, որը դեմոգրաֆիկ լուրջ խնդիրներ ունի, մի կողմից անընդհատ աճող արտագաղթը և մյուս կողմից Երևանը քաղաք-պետություն դարձնելու հետևողական քաղաքականությունը ուղղակի աններելի շռայլություն են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում