Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-28-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում մայիսի 26-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, 29-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Մայիսի 27-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում