Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում

Պայթյուն է տեղի ունեցել ձայնային ազդանշանների տեղադրման կետում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: «911» ծառայություն մայիսի 26-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող ձայնային ազդանշանների տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկվել է կետում կայանած ավտոմեքենան, պոկվել են կետի երկաթյա դռները (մոտ 6 քմ). տուժածներ չկան:

Մասամբ այրվել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 30 քմ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում