Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին

Փաշինյանը մեքսիկացի ուսանողին հորդորեց Մեքսիկայից Դիլիջանի միազգային դպրոց կանչել նաև մյուս ընկերներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի մեքսիկացի սանին կոչ արեց հորդորել Մեքսիկայի մյուս ընկերներին ևս գալ և սովորել այստեղ: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման հորդորով դիմեց դպրոցում կատարած շրջայցի ընթացքում իրեն հայերենով բարևած ուսանողին:

«Ես սիրում եմ Հայաստանը»,-Մեքսիկացի ուսանող Մաքս Լոպեզը մոտեցավ և հայերենով ասաց վարչապետին:

Փաշինյանը հետաքրքրվեց՝ իր հետևից այս դպրոց մեքսիկացի այլ ուսանողներ բերե՞լ է արդյոք: Մաքսն անցավ անգլերենի՝ իրենից հետո դեռ եկողներ չեն եղել, սակայն իրենից առաջ շատ են եկել:

«Դու պետք է ասես մեքսիկացի քո ընկերներին, որ իրենք էլ գան ու սովորեն այս դպրոցում»,- ասաց Փաշինյանը: Մաքսը նշեց՝ անպայման կհորդորի ընկերներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում