Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում

Վարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցի բակում պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դպրոցում կատարած շրջայցի ժամանակ բակում Փաշինյանին պաղպաղակ առաջարկեցին: Թեև վարչապետը հրաժարվեց ուտել մրսածության պատճառով, սակայն հյուրասիրեց դպրոցի սաներին և ներկաներին: Դրանից հետո վարչապետ Փաշինյանը նստեց հեծանիվի ղեկին ու վարեց այն փոքր տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում