Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտված օրինախախտումներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության կողմից «Նորֆոլկ» ընկերությունում բացահայտած օրինախախտումներին: Լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը վստահեցրել է, որ այդ գումարները հետ են վերադարձվելու բյուջե:

«Ես ոչ մի մեկնաբանություն այդ բացահայտման կապակցությամբ չեմ անի, ինչը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանը ուղղորդելու որևէ փորձ: Նախաքննությունն ընթանում է և կտա բոլոր հարցերի պատասխանը»,-ասել է վարչապետը, հավելելով, որ նախաքննության համար բոլոր պայմանները ստեղծված են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում