«Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը

«Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ  տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։

Երկրպագուները Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձագույն խմբում:

Մոտ 3 ժամ ճանապարհը փակ է մնացել, այնուհետև ֆուտբոլային ակումբի երկրպագուների «Սև հովազներ» ֆան ակումբի որոշմամբ՝ երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհահատվածը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում