Ուելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին

Ուելսի արքայազն Չարլզն աջակցում է «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամին աջակցում է Ուելսի արքայազն Չարլզը:

ՀՀ նախագահը շեշտեց, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամը ստեղծել է ինքը 2010 թվականին: Հիմնադրամի գործունեության մեջ ներդրում ունեն ոչ միայն Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամները, այլև նրա բարեկամները:

«Այդ ծրագրին աջակցում է նաև արքայազն Չարլզը, որն այդ նպատակով եղել է Հայաստանում: Այդ ժամանակ շատերը չհասկացան, թե ինչու է նա եկել ու հիմար բաներ գրեցին: Արքայազնը նույնպես Հայաստանի մեծ բարեկամն է, երկար տարիներ աջակցում է այս ծրագրին, հոյակապ գիտի Հայաստանի ճարտարապետության պատմությունը և եկել էր մեր երկիր Հայաստանը տեսնելու համար»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Ուելսի արքայազն Չարլզը մասնավոր այցելությամբ Հայաստանում է եղել 2003 թվականի մայիսի 28-30-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում