ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի

ՀՀ վարչապետը հուսով է, որ ՃԵԿ կանոններին խախտող պաշտոնյաների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու կոչ է արել։

ֆեյսբուքյան իր էջում ՀՀ վարչապետը, գրառում է կատարել. «Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։

Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում եւ հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթեւեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան»։

ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «ընդամենը թյուրըմբռնում է», եւ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում