AM | RU
USD
EUR
RUB

Այսօր մեր երկրում պետք է լինեին Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, ինչու ոչ՝ Գերմանիայի ղեկավարները

 
 

100 տարի առաջ վերստին կանգուն դարձավ Հայոց պետականությունը։ Շուրջ 600 տարվա պայքարից հետո, ազգս՝ Սարդարապատի ու Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ու Սյունիքի կռիվներով, մեծ ջանքերի գնով վերստին հաստատեց իր դիրքերը աշխարհի քաղաքական քարտեզի վրա։ Վերստին ապացուցեց, մահերի գնով ապացուցեց՝ իր ապրելու իրավունքն ու կենսական ուժը։

Այսօր մեր երկրում պետք է լինեին առնվազն Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի, ինչու ոչ՝ Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարները։ 1918 թ-ին Սարդարապատում կանխվեց Պանթուրանիզմը։ 1918 թ-ին հայ ազգը, այո՛, Ա՜ԶԳԸ, մաս կազմեց ժամանակակից աշխարհի քարտեզի ձևավորմանը։ Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելով որպես ազգ՝ պատերազմն ավարտեցինք արդեն նաև որպես պետություն։ Նաև դրա շնորհիվ էր, որ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային վճռով գծվեց հայ-թուրքական նոր սահմանը։

Երբ սրանից ամիսներ առաջ պնդում էինք, որ պետք է պետական բարձր մակարդակով և միջազգային ներկայությամբ նշվի պետականության վերականգնման 100 ամյակը, Էլթոն Ջոնին չէ, որ նկատի ունեինք։ Այլ նախկին Ատլանտի Երկրների ղեկավարությանը, Առաջին Համաշխարհայինում հաղթող պետությունների ղեկավարությանը։
1918թ-ի հաղթական ոգևորությունը կարճ տևեց, քանի որ ապիկար շանորդիներ կային նվիրյալ ազգայինների կողքին։

Պետականության վերականգնման 100 ամյակը չպետք է նշանավորվեր Էլթոնի սիմվոլիկ այցով, և բարձրացրած թեմաներով։ Ինչպես Ցեղասպանության 100-րդ տարելիցին չպետք է ֆետիշացվեր Քիմի այցը։

Մեր ազգն ու պետությունն արժանի են ավելիին, շատ ավելիին…
Վեհության, վսեմության, հանուն հայրենիքի անձնազոհության հազարավոր օրինակներ տված իմ ժողովուրդը այսօր էլ, անգամ 100 տարի անց, դեռ ամբողջությամբ չըմբռնեց 1918 թվականին տեղի ունեցածի նշանակությունը՝ ողջ էությամբ։
Ցավ եմ ապրում…
Բայց և հպա՜րտ եմ…

Մենք մեր ազգի այն երջանիկ սերուդներից ենք, ում բաժին է հասել ունենալ պետականություն։ Մենք այն երջանիկ սերունդներից ենք, ում բաժին է հասել այդ պետականությունը՝ ՀԱՅՈ՜Ց պետությունը պահելու, Հայորե՛ն պահելու, ՀԱՅԿԱԿԱՆ պահելու պատասխանատվությունը։ Թշնամին չի քնում։ Նա դեմքեր ու որակներ է փոխում, ամեն անգամ հանդես գալիս նորովի, նոր մարտահրավերներով՝ ստիպելով մեզ կատարելագործվել տեսակի պահպանման հազարամյա մեր կռվում։

Ուրեմն Աստված մեզ օգնական այդ դժվար, բայց սուրբ գործում։ Հիշենք այդ ճանապարհին հազարավոր, հարյուր հազարավոր նվիրյալ նահատակներին։ Փառք տանք նրանց, շնորհավորենք նաև նրանց, որոնցից շատերը չտեսան այն՝ ինչ երազում էին, հանուն ինչի պանքարում և նահատակվում էին։

Շնորհավոր տոնդ, Հա՛յ Ազգ։ Շնորհավո՜ր տոնդ Հայո՛ց Պետականություն...
Հազարամյակներ ապրես, Հայկական մնաս…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Եվրամիությունը պատրաստ է շարունակել և ընդլայնել իր աջակցությունը Հայաստանին. Սվիտալսկի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի նպատակը Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման մանրամասներին ծանոթանալն է. Մնացականյան Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացրած ներդրումների համար Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները համագործակցության համաձայնագիր կստորագրեն Հոլանդիայի հայ համայնքը բողոքի ցույց կանցկացնի Հաագայում Ի՞նչ անհնազանդություն, ո՞ւմ համար, ինչի՞ համար. Դավիթ Բաբայանը՝ Սեֆիլյանի կոչի մասին Պուտինը նշել է՝ ինչպիսին կլինի Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռների տեղակայման պատասխանը Երևանի խանութներից մեկի օտարալեզու ցուցանակի գրությունը վերանայելու համար Լեզվի կոմիտեն դիմում է դատարան Հավանաբար, միջնորդները վտանգ են տեսնում. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Մաեստրո Մանսուրյան». երևանյան պրեմիերա Մահացել է Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի փոխմարզպետներն ազատվել են պաշտոնից Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են Էրդողանը խոսել է Թուրքիայի հայերի մասին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Վախճանվել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել Հայաստանի պոպուլիստական իշխանությունը չունի որևէ լուրջ հայեցակարգ Արցախյան հարցում Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան Հանրապետությունում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժամանակ». Ինչո՞ւ չեն սուբսիդավորվելու գյուղացիական տնտեսությունները «Հրապարակ». Ֆրակցիայում ի՞նչ լուրջ բան են քննարկել, որ Սասուն Միքայելյանը չի մասնակցել «Փաստ». Վերահսկողական ծառայությունը հասավ Լոռու մարզ «Հրապարակ». Ռուս գործընկերները տարակուսել են «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո «Ժամանակ». Ընտրություններն էլ անցան, Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին Հայ ժողովուրդը պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը. Բակո Սահակյան «Հրապարակ». «Իմ քայլի» պատգամավորներից մեկը կկատարի խոսնակի պարտականությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 20 Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +11-ի Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է. Գարեգին Բ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին ընդունել է Հարավային Օսիայի նախագահը Հայաստանում ալյուրի արտադրությունը զգալի նվազել է Ռուս սահմանապահը հայտնաբերել է անհետ կորած քաղաքացու դին ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը 2020թ-ին կրկին կպայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան և Բաքու՝ ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկելու համար Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan