Մոնղոլիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Մոնղոլիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնղոլիայի հյուսիսային հատվածում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացրել է ՌԳԱ Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը:

Մասնաճյուղի տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ռուսաստանի սահմանից մոտ 140 կմ հեռավորության վրա:

Էպիկենտրոնում ցնցումների ինտեսիվության տեսանկյունից երկարշարժը գնահատվել է որպես «շատ ուժեղ»:

Մոնղոլիայի՝ Տուվայի, Ալթայի Հանրապետության և Բուրյատիայի արևմտյան հատվածի հետ սահմանամերձ հատվածներում երկրաշարժեր հաճախ են գրանցվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում