«Ժամանակ». ԱԱԾ-ն ցանկացել է հարցաքննել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին

«Ժամանակ». ԱԱԾ-ն ցանկացել է հարցաքննել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին

«Ժամանակ». թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունը «Նորֆոլկ» ընկերությունում կատարած բացահայտումների գործով ցանկացել է հարցաքննել Պետական եկամուտների կոմիտեի այլևս նախկին նախագահ Վարդան Հարությունյանին, ով ըստ էության, այդ ընկերության սեփականատերն է: Սակայն պարզվել է, որ Հարությունյանը Իսպանիայում է և իր բացակայությունը պատճառաբանել է առողջական խնդիրներով՝ խոստանալով, որ դրանք կարգավորելուց հետո կվերադառնա:

Շուտով կարող է պարզվել, որ Հայաստանի նախկին պաշտոնյաների մի զգալի մասը տառապում է բազմաթիվ հիվանդություններով և թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է արտասահմանում՝ ոչ թե քննությունից թաքնվելու, այլ բուժվելու համար: Հնարավոր է, որ այդ հիվանդությունները այնքան խորը և անբուժելի լինեն, որ նրանք այդպես էլ չկարողանան ընդհատել բուժման կուրսը և կամավոր Հայաստան վերադառնան»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում