«Ժողովուրդ». ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը

«Ժողովուրդ». ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը

«Ժողովուրդ» թերթը գրել է. ««Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ այս օրերին զբաղված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակմամբ, մանրամասներ է հայտնել: Ըստ նրա` ԸՕ-ի փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը: և այդպես ցուցակներից հանվելու են ՀՀ-ից վաղուց արտագաղթած անձանց անունները: ԸՕ-ում ներառվելու են նաև կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ:

Միաժամանակ չեն փոփոխվելու առկա որոշ կարգավորումներ՝ բոլոր տեղամասերում տեսանկարահանում և օնլայն հեռարձակում, մինչև քվեարկությունը մատնահետք թողնելը և նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դրսևորումները կանխելուն, նա տեղեկացրել է, որ նոր իշխանությունն ունի համապատասխան կամք, բացի այդ «Մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել նման դեպքերի բացահայտման համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում