«Փաստ». «Ելք»-ը արտահերթ ընտրություններին կմասնակցի փոփոխված համամասնությամբ

«Փաստ». «Ելք»-ը արտահերթ ընտրություններին կմասնակցի փոփոխված համամասնությամբ

«Փաստ» թերթը գրում է. «Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինտենսիվ պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դրա մասին է վկայում նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հաստատակամ հայտարարությունը, թե արտահերթ ընտրություններ լինելու են՝ անկախ ՀՀԿ-ի կամքից:

Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, ակտիվորեն քննարկվում է նաև ընտրություններին մասնակցելու ձևաչափը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հակված են ընտրությունների գնալ առանձին՝ վստահ, որ այդպես էլ մեծամասնություն կկազմեն:

Սակայն, հավաստի տվյալներով, բանակցությունների արդյունքում որոշվել է արտահերթ ընտրություններին մասնակցել «Ելք» դաշինքով, սակայն փոփոխված համամասնությամբ: Ըստ այդմ, դաշինքի համամասնական ցուցակում կգերակշռեն ՔՊ-ականները, յուրաքանչյուր 10 թեկնածուից 6-ը կլինի այդ կուսակցությունից, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան», ևս 2-ը՝ «Հանրապետություն» կուսակցություններից»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում