Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» շարժման ակտիվիստների ձերբակալություններ են սկսվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ադրբեջանում մայիսի 30-ին REAL (Հանրապետական այլընտրանք) ընդդիմադիր շարժման ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են սկսվել:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն՝ ձերբակալվել են շարժման ակտիվիստներ Էլմար Համզան, Արաստուն Մախշալիևը և երկու այլ ակտիվիստներ:
Մայիսի 29-ին Բաքվի Յասամալի շրջանի դատարանը 30 օրվա կալանքի է դատապարտել կուսակցության մեջլիսի ներկայացուցիչ Ազեր Գասըմլիին:
Ակտիվիստները մեղադրվում են «ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու» հատկանիշներով:
REAL շարժման ակտիվիստները մայիսի 28-ին մայրաքաղաքում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանրահավաք էին կազմակերպել: Հանրահավաքի մասնակիցները վանկարկել էին «Ադրբեջան, Հանրապետություն, Մենք Ռասուլզադեի թոռներն ենք» խոսքերը:
2018 թ. մարտի 8-ից REAL շարժումը դարձել է կուսակցություն: Շարժման առաջնորդ Իլգար Մամեդովն արդեն 5-րդ տարին է գտնվում է ազատազրկման մեջ:
Ադրբեջանում իշխանություններին քննադատող և իշխանությունների որդեգրած քաղաքականությանը հակասող կարծիք ունեցող անձանց անօրինական ձերբակալությունները շարունակական բնույթ են կրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում