AM | RU
USD
EUR
RUB

Թբիլիսիում հայ համայնքի ներկայացուցիչները Փաշինյանին դիմավորեցին մեծ ոգևորությամբ

 
 

ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր նրան դիմավորեցին մեծ ոգևորվածությամբ: ՀՀ վարչապետը հավաքված քաղաքացիների առջև ելույթ ունեցավ, որում ընդգծեց, որ Երևանում ժողովրդի արձանագրած հաղթանակի լիարժեք կրողն ու շահառուն են նաև Վրաստանում ապրող հայերը: «Այն հաղթանակը, որ ժողովուրդն արձանագրեց Երևանում, դրա լիարժեք կրողն ու շահառուն նաև դուք եք, որովհետև այդ հաղթանակը տեղի է ունեցել ձեր հայրենիքում, այդ հաղթանակի ողջ ընթացքում զգացել ենք ձեր աջակցությունը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր այն համազգային ոգևորությունը, որ տիրում է հայ ժողովրդի շրջանում, այդ ոգևորությունը կերտել է նաև հավաքվածքներից յուրաքանչյուրը իր կամքով, իր ցանկությամբ, սիրո և համերաշխության զգացումով: «Հեղափոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանում, մենք անվանում ենք սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ ես այսօր այստեղ եմ եկել սիրո և համերաշխության ուղերձով: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ, բոլորիդ միասին և յուրաքանչյուրիդ առանձին-առանձին: Ես հպարտանում եմ ձեզանով, հպարտանում եմ ձեր կամքով, հպարտանում եմ ձեր աչքերի մեջ տեսնելով հայ լինելու հպարտությունը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ հպարտանում է նաև՝ տեսնելով հայ-վրացական հարաբերությունները: «Ես հպարտանում եմ, համոզված լինելով, որ մեր երկրների հարաբերություններն ավելի ու ավելի են խորանալու, և հայերը իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, իսկ վրացիները իրենց ավելի լավ են զգալու Հայաստանում: Այն սահմանները, որ կան որպես պետական սահմաններ, ոչ թե բաժանելու են, այլ միացնելու են մեզ»,- նշեց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ հնչող մտահոգություններին, թե ի վերջո տեղի ունեցածի արդյունքում ժողովուրդը հիասթափություն կապրի: Նա վստահեցրեց, որ հիասթափություն չի լինելու: «Մենք ծառայել ենք, ծառայում ենք ու ծառայելու ենք հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը: Ես ասել եմ ու ասում եմ, որ մեր ամենամեծ առաքելությունը ժողովրդի ոտքերի տակ հող դառնալն է, որ նրանք ամուր կանգնեն մեզ վրա և կռեն նորանոր հաղթանակներ: Հայ ժողովուրդն այլևս չի պարտվելու, որովհետև հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, հայ –ժողովուրդը հպարտության և Աստծո ժողովուրդ է»,- եզրափակեց Փաշինյանը:

Մինչ հայկական Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը ՀՀ վարչապետն այցելեց Խոջիվանք պանթեոն, ծաղիկներ խոնարհեց Հովհաննես Թումանյանին, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի շիրիմներին:

 

Լրահոս
Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Արման Եղոյան Բակո Սահակյանը ընդունել է «Արցախ Րութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց Ռուսական շուկայում հայկական ապրանքներն առանձնանում են իրենց որակով. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Երևանի թիվ 155 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է եղել Հայաստանի և Արցախի նախագահները քննարկել են հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին Ռոբերտ Քոչարյանը չի հստակեցրել քաղաքական գործընթացներին իր մասնակցության ձևաչափը Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կանխել է Մեծամորի ատոմակայանը փակելու ադրբեջանական ջանքերը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի Երկրաշարժ՝ ՀՀ-ում. Սյունիքի Լեռնաձոր գյուղում զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին Ադեկվատ արդարություն Վյաչեսլավ Վոլոդինը չի բացառել, որ ՌԴ-ն կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից Հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ նվազել են Կանադայի վարչապետը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինային Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում վարչապետի թեկնածու չառաջադրվելու դեպքում խնդիրը կմտնի իրավական փակուղի Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Հայաստանի և Վրաստանի սահմանին երկրաշարժ է գրանցել Կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը Արցախի ՊՆ-ն ներկայացրել է զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ տեղեկությունները Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Ոստիկանությունը Մարալիկում տեղի ունեցածի փաստով նյութեր է նախապատրաստում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստի անցկացման հետ կապված փոփոխություններ չեն եղել Բակո Սահակյանը մասնակցել է «Արցախի պառլամենտականների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին ընդհանուր ժողովին Թուրքական իշխանությունները վերադարձրել են հայկական համայնքին պատկանող հողատարածքը ԱդեկվաԴ թիմի անդամներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի ասուլիսը. ՈւՂԻՂ Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan