Բաբչեկոյի սպանությունը բեմադրություն էր. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մանրամասնել է

Բաբչեկոյի սպանությունը բեմադրություն էր. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մանրամասնել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am։ Ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը կանխել է սպանության փորձը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը, որից հետո հենց Բաբչենկոն դուրս է եկել լրագրողների մոտ:

Ուկրաինայի անվտանգության ծառայությունից հայտնել են, որ տեղեկություն են ստացել, որ լրագրողի դեմ մահափորձ է ծրագրվում և կանխել են այն։ Գրիցակը կրկին մեղադրանք է հնչեցրել ռուսական հատուկ ծառայությունների հասցեին Բաբչենկոյի սպանությունը ծրագրելու համար:

«Երեք ժամ առաջ այս հանցագործության կազմակերպիչը ձերբակալվել է մեր կողմից Կիևում: Այս պահին ընթանում են հետաքննական գործողությունները, խուզարկվում է նրա բնակության վայրն ու ժամանակավոր կացարանը»,-ասել է Վասիլի Գրիցակը:

Ռուս լրագրող Բաբչենկոն հայտարարել է, որ մեկ ամիս առաջ իրեն տեղեկացրել են իր դեմ ծրագրվող «պատվերի» մասին և առաջարկել մասնակցել հատուկ գործողությանը: Նրա խոսքով՝ դա նախապատրաստվել է երկու ամիս:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ երեքշաբթի երեկոյան Կիևում մի քանի անգամ կրակել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի վրա, որից հետո նա իբրև թե շտապ օգնության մեքենայում մահացել է: Ուկրաինական ոստիկանությունը հայտարարել էր, որ դիտարկում է պատահարի մեջ ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության տարբերակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում