Արցախցիները «Ղարաբաղ տելեկոմից» պահանջում են վերանայել սակագներն ու վերացնել ռոումինգը ՀՀ-ի հետ

Արցախցիները «Ղարաբաղ տելեկոմից» պահանջում են վերանայել սակագներն ու վերացնել ռոումինգը ՀՀ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետությունում բջջային կապի միակ օպերատորի գնային քաղաքականությունը շարունակում է անհանգստացնել տեղի բնակիչներին։ Այս առիթով ԼՂՀ Հադրութի շրջանի մի շարք քաղաքացիներ մայիսի 29-ին բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով վերանայել սակագներն ու բացառել ռոումինգի առարկությունը:

Ինչպես տեղեկացրեց ակցիայի նախաձեռնողներից մեկը, դա զուտ քաղաքացիական նախաձեռնություն է և ամեն բան արվելու է օրենքի սահմաններում։

Երթի մասնակիցները Հադրութի Ազատության Հրապարակից շարժվել են «Ղարաբաղ տելեկոմի» մասնաշենք։ Ընկերության գլխավոր տնօրենին ուղղված դիմում-նամակում նշել են իրենց պահանջներ: «Հունիսի 5-ից Արցախում էլ սահմանել «Ղարաբաղ տելեկոմի» ՓԲԸ դուստր` Viva Cell MTS ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում մատուցվող կապի որակն ու գործող սակագները: Բացառել ՀՀ-ի ու Արցախի միջև ռոումինգի առկայությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում