«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-գործարարներ բարիդրացիական հանդիպումից նոր մանրամասներ են ի հայտ եկել

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-գործարարներ բարիդրացիական հանդիպումից նոր մանրամասներ են ի հայտ եկել

«Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Նիկոլ Փաշինյան-գործարարներ ընդ­հանուր առմամբ բարիդրա­ցիական հանդիպումից, ուր հիմնական նյուզմեյքերը եղել է շաքարի արքա Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, ով իրեն «հատուկ» անկեղծությամբ ասել է. «Ես հիմա տեքստիլի գործարան եմ աշխատացնում, ոչ մի շահույթ չունեմ, նախորդ իշխանությունների հետ պայմանավորվել եմ, որ աշխատատեղ եմ բացելու, վեց տարի շարունակ եղած շահույթը ներդնում անեմ գործարանում, էլի աշխատատեղ բացեմ, հ՛ա դե, աշխատողները գրանցում չունեն: Եթե ուզում եք գրանցեմ, պտի էդքան հազար աշխատողի ազատեմ, գործարանը փակեմ, սաղին ուղարկեմ տուն, որովհետև շատ մեծ ներդրումներ են պետք նման գործա­րան ու էդքան մարդ աշխատացնելու համար: Ասեք՝ ոնց անեմ, ոնց ասեք՝ ըտենց պատրաստ եմ անել»: Ներկաները նկատել են, որ հարցա­դրումն ինչ-որ առումով իսկապես մտահոգել է Փաշինյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում