Սալահը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Սալահը կմասնակցի աշխարհի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Եգիպտոսի ազգային թիմի և անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մուհամեդ Սալահը կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Այս մասին հայտարարել է Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահը: Ըստ ամենայնի, Սալահը բաց կթողնի մունդիալի առաջին հանդիպումը, որտեղ «անապատի արծիվները» կխաղան Ուրուգվայի հետ: Սակայն հունիսի 19-ին կլինի Ռուսաստան-Եգիպտոս խաղը, որին հնարավոր է, որ մասնակցի Սալահը:

Մուհամեդ Սալահը վնասվածք էր ստացել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի 30-րդ րոպեին: «Ռեալի» պաշտպան Ռամոսի հետ բախումից հետո Սալահը վնասել էր ուսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում