Մխիթարյանը հաջորդ մրցաշրջանում կարևոր ֆուտբոլիստ կդառնա «Արսենալ»-ի համար. Football. London
31/05/2018 17:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը կարող է հաջորդ մրցաշրջանում կարևոր դեր խաղալ «Արսենալ»-ի կազմում:
Այս մասին գրում է Football.London-ը: Պարբերականը գրում է, որ հայ ֆուտբոլիստը 2018/19 մրցաշրջանում կլինի «Արսենալ»-ի կարևորագույն խաղացողներից մեկը՝ թեպետ Մխիթարյանը «զինագործներին» միացավ միայն հունվարին: «Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, ով կարող է լավ սպառնալիք դառնալ «Արսենալ»-ի մրցակիցների համար»,-գրում է պարբերականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում