Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը. Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ 3 օպերատորներին

Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը. Արայիկ Հարությունյանը դիմել է ՀՀ 3 օպերատորներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Panorama.am։ Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Վահրամ Պողոսյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Քիչ առաջ ավարտվեց պետական նախարար Արայիկ Հարությունյանի հրավիրած մամուլի ասուլիսը:

Ընդհանուր առմամբ նշեմ կարևոր ուղերձները՝ Արցախում վերանում է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մենաշնորհը, լրագրողների ներկայությամբ պետնախարարը պաշտոնական նամակներով դիմել է ՀՀ-ում գործող 3 օպերատորներին՝ Արցախում ևս կապի և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցելու առաջարկով: Բացի դրանից, գործող բաժանորդավճարը շուտով կնվազի 50 տոկոսով, սակագները րոպեավճարի մասով կնվազեն 20 տոկոսով, ռոումնիգի մասով կրկին 20 տոկոս նվազում կլինի, իսկ մինչև տարեվերջ կունենանք ավելի էժան ու որակյալ ինտերնետ կապ՝ ընկերության կողմից լրացուցիչ շուրջ 11 մլն եվրոյի ներդրման շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում