Յուրա Մովսիսյանն այցելեց Հայաստանի ազգային հավաքականի ճամբար

Յուրա Մովսիսյանն այցելեց Հայաստանի ազգային հավաքականի ճամբար

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանը այցելել է հավաքականի ճամբար, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստական հավաք է անցկացնում Ավստրիայում: Այսօր հավաքականի ճամբարն այցելեց մեր թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը հրավիրվել էր այս հավաքին, բայց չկարողացավ մասնակցել վնասվածքի պատճառով:

Հայաստանի ազգային թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկանցի հունիսի 4-ին` մրցելով Մոլդովայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում