AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ-ն ու Վրաստանը կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթղթի, որը կբացառի երկու կողմերի՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը․ Է. Աբրահամյան

 
 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Դիվանագիտական հարաբերությունները բարեկամական բառերով չպետք է որակել, դրանք կարող են լինել գործընկերային, դաշնակցային կամ էլ՝ թշնամական: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վաշինգթոնյան ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով հայ-վրացական հարաբերությունների վրա. «բարեկամ» որակվող Վրաստանը չնայած ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի համար, այնուամենայնիվ երկու երկրները ստրատեգիական հարաբերություններ չունեն:

Նա անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցին Վրաստան՝ ներկայացնելով իր դիտարկումները հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին:

«Հայաստանի նոր իշխանությունները պետք է մշակեն ռազմավարական հարաբերությունների օրակարգ Վրաստանի հետ: Նման օրակարգ մշակելու համար պետք է դիտարկել Հայաստանին և Վրաստանին սպառնացող վտանգները, անվտանգային և տնտեսական առումով ինչն է միավորում և ինչն է տարանջատում երկու երկրներին»,- ասաց նա:

Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերություններում խնդիր առաջացնող հանգամանքներից են երկու երկրների հարաբերություններն այլ երկրների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, իսկ Վրաստանի համար՝ սպառնալիք դեռևս 2008 թվականից: Փորձագետը մատնանշեց, որ գաղտնիք չէ նաև, որ Վրաստանը մշտապես սպառնալիք է տեսել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Մյուս կողմից, ըստ նրա, Վրաստանն ինտեգրվում է արևմտյան ինստիտուտներում, օրինակ՝ ՆԱՏՕ-ում, զարգացնելով նաև տարածաշրջանում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և չեզոք, ոչ բլոկային կարգավիճակ ունեցող Ադրբեջանի հետ. այդ և մի քանի այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնելը տարածաշրջանային անվտանգության առումով ավելի ցանկալի է Վրաստանի համար:

«Հայաստանն ու Վրաստանը հիմա կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթուղթ ստորագրելու, որը կբացառի երկու կողմերին՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը, կբացառի երրորդ կողմերին՝ Հայաստանի և Վրաստանի տարածքն օգտագործելը միմյանց դեմ: Այդ դեպքում կձևավորվի լուրջ փոխվստահություն՝ տարածաշրջանային անվտանգային հարցերը կարգավորելու և համագործակցելու շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ անվստահության խնդրի հետ պետք է հայկական կողմը հաշվի նստի:

Էդուարդ Աբրահամյանն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունների բնույթից ելնելով է, որ Թբիլիսիում առկա է որոշակի անվստահություն Հայաստանի նկատմամբ: Իր նշած համաձայնագիրը, ըստ նրա, կարևոր քաղաքական դեր կխաղա անվստահությունը երկուստեք թուլացնելու գործում:

Իսկ արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանությունների նման քայլը կընկալի: Էդուարդ Աբրահամյանի նկատառմամբ, իհարկե, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, և նրա հետ հարաբերությունների պահպանումն ու նրա նկատմամբ հավատարիմ մնալը մեր անվտանգային շահերից է բխում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ունենա կամ չպետք է նախագծի ռազմավարական հարաբերություններ իր ամենամոտ հարևանների հետ:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները՝ թե՛ վարչապետը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվողները գիտակցում են հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական դարձնելու անհրաժեշտությունը:

«Գիտակցում են, որ Հայաստանն իր մեկ հարևանի հետ չունի հարաբերություններ, մյուսի հետ ունի թշնամական հարաբերությունները, մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ չունի ռազմավարական հարաբերություններ, չնայած երկուսն էլ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: Այս նոնսենսային իրավիճակից դուրս գալու հրաշալի հնարավորություն է ընձեռվել, որը պետք է անպայման օգտագործել»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ դատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են Վրաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների մի ծրագիր մշակել:

«Կա ցանկություն, կա տրամադրվածությունը, ինչը ես շատ դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ դա ենթադրում է մի շարք մասնագիտական, քաղաքական, նաև վերլուծական ռեսուրների մեկտեղում՝ կոմբինացիա: Այսինքն՝ պետք է սցենարներ մշակվեն, և դրանք Վրաստանի հետ համաձայնեցնելով՝ իրականություն դարձնեն»,- ասաց նա:

Նաև նկատեց՝ ՀՀ նոր իշխանությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան տարբերվում է նախկին իշխանությունների այցերից: «Նիկոլ Փաշինյանի այցը տարբերվում էր իր նախաձեռնողականությամբ, ինչը նախկին իշխանությունների կողմից չի զգացվել: Նախկին իշխանությունների այցերը արարողակարգային, առօրեական բնույթ են կրել: Այս անգամվա այցի շեշտադրումներն ավելի ռազմավարական էին: Կարծում եմ և հույս ունեմ, որ դա կզարգանա մոտ ժամանակներում»,- ասաց նա:

Լրահոս
Գեղարքունիքի մարզպետը շրջայց կատարեց Դրախտիկի միջնակարգ Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ ՀՀ գյուղնախարարության պաշտոնատար անձանց 1.4 մլրդ դրամ է փոշիացվել Մենք պատրաստ ենք մասնակցել Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԼՂ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հանձնառությունը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է արտահերթ ընտրությունները մեկ տարվա ընթացքում անցկացնելու հիմնավորումը Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել են ազնիվ հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ Խորապես ցավում ենք. Մայր Աթոռի արձագանքը զինվորներին չհասած արկղի մասին «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ. հարուցվել է քրգործ «Ելք»-ի պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը Այս պահին նման բան չկա. Արթուր Գևորգյանը չի հաստատում Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը Ալոն ու Մասիվցի Անդիկը ձերբակալվել են Իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյանի խոսքը կալանավորումից առաջ (տեսանյութ) Ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ. Իշխան Սաղաթելյան «Սպառնում են ինձ մորթել, կտոր-կտոր անել». Մանվել Գրիգորյանի փաստաբանը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեն խուզարկություններ է կատարել զորամասի հրամանատարի աշխատասենյակում, ԵԿՄ Երևանի Կենտրոն համայնքի բաժանմունքում և օժանդակ կառույցներում Գեորգի Ավետիսյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Եթե որեւէ մեկը փորձի արատավորել իմ անունը, պաշտպանելու եմ պատիվս դատարանում Ազգային անվտանգությունը իրանց ամեն ինչով շատ շնորհքով ներխուժեց մեր բնակարան. Առաքել Մովսիսյան Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնում քննարկվում է Վահագն Թևոսյանի թեկնածությունը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Մանվել Գրիգորյանի գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը. պաշտպան Արցախում հակառակորդին հետ մղած և վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում Ցանկացած վերադաս ճիշտ այնպիսի աշխատող է, ինչպես իր ստորադասը Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր Բողոքի ակցիա «Ոսկու աշխարհում»․ ՈՒՂԻՂ Վալերի Օսիպյանն այս ամենն անում է իր հեղինակությունը բարձրացնելու համար, ուրիշ պատճառ չկա. «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Հիմա արդեն կարևոր չէ` ինչու թողեցի գործս, բայց մի պարզաբանում ինձ կարևոր է թվում. Արտակ Հերիքյան 55 ուսանողների փոխադրող ավտոբուսն ընկել Է անդունդը Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը «Ոսկու շուկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Ռուբեն Խլղաթյանը վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորությունները Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Իրաքից Հայաստան եկած փախստական ընտանիքը նպատակ ունի մշտական բնակություն հաստատել իր հայրենիքում Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին Խոշոր չափերով գողություն Երևանում գործող գրասենյակներից մեկից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan