«Հրապարակ». ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներին հանձնարարվել է խոշորացույցով ուսումնասիրել նոր կառավարության ծրագիրը

«Հրապարակ». ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներին հանձնարարվել է խոշորացույցով ուսումնասիրել նոր կառավարության ծրագիրը

«ՀՀԿ-ում «ատամները սրած» սպասում են՝ այսօր ԱԺ է գա­լու նոր կառավարության ծրագիրը, որը ոչ թե հեղափոխական, այլ անցումային ծրագիր է: ՀՀԿ-ում վստահ են, որ դա լինելու է ՀՀԿ-ի ծրագրի քոփի-փեստը՝ արտագրությունը: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներին հանձնարարվել է խոշորացույցով ուսումնասիրել այն, համեմատություններ անել ու քննարկելիս քարը քարին չթողնել: Քննարկումը տեղի կու­նենա հունիսի 7-ին: Ի դեպ, ծրագիրը կազմվել է ավանդական եղանակով՝ յուրաքանչյուր նախա­րարություն ներկայացրել է իր ոլորտի բաժինը, իսկ համադրելու-խմբագրելու գործն արել է առա­ջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ըստ լուրերի, անգամ 100-ամյակին չմասնակցեց՝ ծրագրի վրա աշխատելու պատճառով»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում