«Փաստ». Անդրիաս Ղուկասյանը պայքարն ավարտված է համարում

«Փաստ». Անդրիաս Ղուկասյանը պայքարն ավարտված է համարում

«Փաստ» թերթը գրում է. «Կուսակցությունառատ մեր երկրում հերթական կուսակցությունն է ստեղծվում: Այս անգամ նման որոշում է կայացրել Անդրիաս Ղուկասյանը, ով գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացնելուց հետո ազատ արձակվեց: Նրա ղեկավարած «Ոտքի Հայաստան» շարժումը որոշել է կուսակցություն ստեղծել, որը կկոչվի Հայ կառուցողական կուսակցություն»:

«Փաստի» հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը նշել է, որ իրենց շարժումը ստեղծվել էր քրեական ռեժիմի դեմ պայքարելու համար:

«Այդ խնդիրն արդեն լուծված է: Դրա համար նոր փուլին համապատասխան նոր կառույց է անհրաժեշտ»,-ասել է Ղուկասյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում