«Փաստ». Որոշ ՀՀԿ-ականներ չեն կարողացել զսպել իրենց զայրույթը

«Փաստ». Որոշ ՀՀԿ-ականներ չեն կարողացել զսպել իրենց զայրույթը

«Փաստ» թերթը գրում է. «Երբ առաջին անգամ հիմա արդեն առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իր կարծիքով՝ պաշտպանության նախարարի լավագույն թեկնածուն Դավիթ Տոնոյանն է, հանրապետականների շրջանում մեծ աղմուկ է բարձրացել: Իսկ երբ արդեն հաստատվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոնոյանի թեկնածությունն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ պաշտպանության նախարար նշանակելու համար, մեր տեղեկություններով, որոշ ՀՀԿ-ականներ ընդհանրապես չեն կարողացել զսպել իրենց զայրույթը:

Ավելին, նրանք ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստում ոչ միայն վիրավորական արտահայտություններ են հնչեցրել Տոնոյանի հասցեին, այլև առաջարկել են լրատվամիջոցներով վարկաբեկման արշավ կազմակերպել: Կատաղության այս մոլուցքը հանդարտեցրել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ի մեր աղբյուրը նշում է, որ վերջինս սաստել է բոլորին, թե Տոնոյանի հետ խնդիր ունեցողները խնդիր կունենան իր հետ: «Հիշեք՝ Դավիթն ինձ անվերապահ հավատարիմ մի քանի անձանցից մեկն է»,-ասել է Սերժ Սարգսյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում