«Ժամանակ». Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի

«Ժամանակ». Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի

«Ժամանակ» թերթը գրել է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կարող է ներկայացվել խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդպիսի նախաձեռնությամբ կարող են հանդես գալ ինչպես Փաշինյանի թիմի որոշ անդամներ, այնպես էլ Հայաստանի մի քանի դեսպաններ: Նրանք համարում են, որ Փաշինյանը ոչ միայն ներհասարակական խաղաղություն և կայունություն բերեց Հայաստանին, այլ կարող է դառնալ տարածաշրջանային խաղաղության և համերաշխության նախաձեռնող»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում