1000-ից ավել մարդ կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

1000-ից ավել մարդ կհրավիրվի ԱԱԾ՝ հարցաքննության. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ տուգանված գործարարները հայտարարում են, որ իրենք օրենքի դաշտից դուրս չեն գործում:

«Մարդիկ այնքան բան կարող են հայտարարել, բայց այսքան տարի գործել են ապօրինի դաշտում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մամուլում շահարկվող թեմային, թե 350 անձանց անուններով ԱՁ-ներ են բացվել, Արթուր Վանեցյանն ասաց, որ 350 չէ, այլ 460-ից ավել է:

«Ընթացքում այդ կազմակերպությունները ևս պետք է հրավիրվեն ԱԱԾ, դրանց մասով թիվը երևի կհասնի 1000-ի»,- տեղեկացրեց Վանեցյանը:

ԱԱԾ պետը, անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննության կանչելու անհրաժեշտությանը, նշեց, որ դեռևս որևէ բան ասել չի կարող, ամեն ինչ ցույց կտա գործի քննության ընթացքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում