ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլիի հետ

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլիի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինկը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, մայիսի 31-ին հանդիպել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի, այդ երկրի ժողովրդավարացման գործընթացի, քաղբանտարկյալների և «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների նոր ալիքի հետ կապված հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում