«Ժամանակ». Ռուսաստանը պե՞տք է աջակցի ՀՀԿ-ին

«Ժամանակ». Ռուսաստանը պե՞տք է աջակցի ՀՀԿ-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունը եղել է բավական խորհրդանշական: ՀՀԿ-ն իր ռևանշիստական նկրտումները այլևս կապում է ռուսական աջակցության հետ, և Կարապետյանը դիտարկվում է որպես ռուսական շահերի ներկայացուցիչը Հայաստանում:

ՀՀԿ-ի խնդիրն է ապացուցել ռուսական իշխանական շրջանակներին, որ Հայաստանի նոր իշխանությունը փոխելու է երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումը` Հայաստանը դուրս բերելով ռուսական ազդեցության գոտուց: Իսկ եթե Ռուսաստանը ուզում է Հայաստանը հետ բերել իր ազդեցության տիրույթ, ապա պետք է աջակցի ՀՀԿ-ին՝ օգնելով նրան վերադարձնել կորսված իշխանությունը: Մնում է միայն պարզել, թե արդյոք ռուսները ունեն մեռելներին հարություն տալու մոգական էլիքսիր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում