«Հրապարակ». Ցոլակյանը չի փոշմանել իր քայլի համար

«Հրապարակ». Ցոլակյանը չի փոշմանել իր քայլի համար

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Ցոլակյան՝ չե՞ք փոշմանել Ձեր արած քայլի համար։ «Ոչ մի դեպքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը «կողմ» քվեարկած ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը։

– Թիմը, կադրային նշանակումները, հռչակումները Ձեր սրտո՞վ են։

-Նորմալ է։

– Ձեր կառավարության թի՞մն էր «պրոֆի ու լավիկը», թե՞ սա։

-Համեմատություններ չեմ անի․․․ երիտասարդներ են՝ տեսնենք ինչ են անում, ոնց են անում, նոր կխոսենք»։

-Իսկ եթե հանկարծ հիասթափվե՞ք։ «Աստված չտա»։ Դուք Ձեր որոշումը փաստացի կայացրել էիք, ինչո՞ւ մնացիք ՀՀԿ-ում։

-Սպասում եմ՝ երբ կհեռացնեն․․․ Ես անձի դեմ ոչինչ չեմ արել, ֆրակցիայի նիստերին չեմ գնում, դուրս ա գալիս, որ հեռացած եմ, եթե հեռացնելու են, թող հեռացնեն»։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ նոր տնօրեն Վանեցյանին․ մի տեսակ շատ «շփվող» չէ՞, ի տարբերություն Ձեզ, Գորիկ Հակոբյանի։

-Նորմալ է․․․ ժամանակներ են փոխվել, պետք է սպասել:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում