Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացան Հայաստանի ազգային հավաքականին

Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացան Հայաստանի ազգային հավաքականին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի երկու ֆուտբոլիստներ միացել են ընտրանուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականը վերսկսեց մարզումները: Երեկոյան մարզմանը թիմին միացան Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը: Կամո Հովհաննիսյանը չկարողացավ մասնակցել հավաքին փաստաթղթային խնդիրների պատճառով:

Հունիսի 2-ին նախատեսված է անցկացնել ևս երկու մարզում: Հունիսի 4-ին ազգային ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Մոլդովայի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում