Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում