Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթել է Նագինսկի մրցաշարում

Ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթել է Նագինսկի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթել է Ֆյոդոր Բալբոշինի անվան միջազգային մրցաշարում:

Նագինսկում կայացած Ֆյոդոր Բալբոշինի անվան 25-րդ միջազգային մրցաշարի 77 կգ քաշային կարգում Չալյանը չկրեց ոչ մի պարտություն և դարձավ մրցաշարի հաղթող:

Միջազգային մրցաշարին մասնակցում էին 140 ըմբիշներ 5 երկրներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում