Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչների

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է բողոքի ակցիայի ներկայացուցիչների

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների, տեղեկացնում է ԱՀ նախագահի պաշտոնական կայքը:

Հանդիպմանը քննարկվել են Հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

Արցախի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում